Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իսա Ղամբարը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն:
Ինչպես հաղորդում է virtualaz.org-ը, Իսա Ղամբարի կողմնակիցները չեն բացառում, որ նա կարող է վերադառնալ Ադրբեջան որպես Ազգային խորհրդի միասնական թեկնածու: «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Գյուլագ Ասլանովի խոսքով՝ ոչինչ չի բացառվում, նույնիսկ սենսացիան: «Ամեն ինչ կորոշվի այսօրվա հանդիպումից հետո, բայց Իսա Ղամբարը չի հավակնում Ազգային խորհրդի կողմից միասնական թեկնածուի դերին»,-ասել է նա:
Թեեւ մի քանի անգամ հայտարարվել էր, որ Բաքու է ժամանելու Ռուստամ Իբրահիմբեկովը, բայց ա, ինչպես նաեւ Ռասուլ Գուլիեւը, իր խոսքը չի պահել եւ Ազգային խորհրդի անդամներն իրենք են մեկնել Թբիլիսի՝ այդ խնդրին լուծում տալու համար:
Միաժամանակ, պարբերականի փոխանցմամբ՝ Թբիլիսի այցի ժամանակ քննարկումներ կլինեն ընդդիմության միասնական թեկնածուի հարցի, Ռուստամ Իբրահիմբեկովի վերադարձի եւ պահեստային թեկնածու լինելու խնդիրների շուրջ: Չի բացառվում, որ Իբրահիմբեկովը հանդես գա սենսացիոն հայտարարությամբ եւ անգամ հնարավոր է Ղամբարը դառնա ընդդիմության միասնական թեկնածուն: Այս վերջին տարբերակը պաշտպանում են շատ մուսավաթականներ, որոնք բուռն քննարկումներ են ծավալել սոցիալական ցանցերում:





























