Մարտի 11-ին, ժամը 15.30-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` «Դեմեր» կոչվող հողատարածքում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17-ին:

Լ. Դունամալյանին պատկանող խնձորի այգում այրվել է 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 15 ծառ: