Հուլիսի 31-ին Հայաստանի հյուսիսային մարզերում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Հայաստանի մնացած տարածքում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, սակայն տեղումների հավանականությունը քիչ է: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+15+17, ցերեկը` +31+33:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Կոտայքում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Գեղարքունիքում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Լոռիում` գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +22+25,
Տավուշում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում ` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+31,
Արարատում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +21+24,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27:





























