Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը արձակուրդում է լինելու:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարը հանգիստն ընտանիքի հետ անցկացնելու է Ջերմուկում:   Հրայր Թովմասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա: