ՎՏԲ (Հայաստան) ՓԲԸ-ի շահույթը 2013թ. առաջին կիսամյակում աճել է 22,7 տոկոսով եւ կազմել է 1,09 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է բանկի ֆինանսական հաշվետվության մեջ:

Միեւնույն ժամանակ 26 տոկոսով աճել են բանկի տոկոսային ծախսերը՝ մինչեւ 3,7 մլրդ դրամ: Դա պայմանավորված է դեպոզիտների պորտֆելի աճով 2012 թվականին՝ 49,3-ից 72,7 մլրդ դրամ: Այն գրեթե ամբողջությամբ բաղկացած է ֆիզիկական անձանց դեպոզիտներից (համապատասխանաբար 47,1 եւ 726 մլրդ դրամ):

Բանկի տոկոսային եկամուտները գործնականում մնացել են նույն մակարդակի վրա (նվազել են 0,3 տոկոսով) եւ կազմել 7,7 մլրդ դրամ: