Կիսամերկ տղամարդը ներթափանցել է գերմանական Քյոլն/Բոնն օդանավակայանի փակ, ռազմական գոտի, մտել կառավարական ինքնաթիռի մեջ եւ այնտեղից SOS ազդանշան ուղարկել: Koelnische Rundschau-ն, վկայակոչելով Քյոլնի դատախազության ղեկավար Ուլրիխ Բրեմերին, հայտնում է,թ ե տղամարդը հոգեկան հիվանդ է եղել:

24-ամյա թուրք Վոլքան Թ.-ն, գտնվելով թույլ թմրանյութի ազդեցության տակ, մտել է կառավարական Airbus A320 ինքնաթիռ, որով ի թիվս այլոց թռչում է նաեւ կանցլեր Անգելա Մերկելը: Նա նստել է օդաչուի տեղում, քաշել լծակները եւ սեղմել կոճակները՝ փորձելով միացնել շարժիչը, գրում է «Ռոսիյկսայա գազետան»:

Բարեբախտաբար օդանավի էլեկտրականությունն անջատված է եղել, եւ վայ-օդաչուին հաջողվել է միայն միացնել ռադիոազդանշանային համակարգը: Երիտասարդին ուղարկել են հիվանդանոց, նրա դեմ քրգործ է հարուցվել: Իսկ օդանավակայանի աշխատակիցները պետք է սարքեն վնասված դռները եւ ստուգեն սարքավորումները: