Անհայտ անձը Հոնգկոնգում դանակով հարձակվել է ավտոբուսի ուղեւորների վրա և վիրավորվել է 12 մարդու, հաղորդում է չինական South China Morning Post պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ ավտոբուսը բանվորների խումբ էր տեղափոխում Թայ-Պո արդյունաբերական գոտի: Կանգառներից մեկում ավտոբուս է բարձրացել տարեց տղամարդ, հանել է 30 սանտիմետրանոց դանակն ու հարձակվել ուղեւորների վրա: Արդյունքում 12 հոգի հիվանդանոց է տեղափոխվել՝ դանակից հասցված տարբեր վերքերով: Չարագործը կտրել է զոհերից մեկի մատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սինհուա» գործակալության տվյալներով՝ ուղեւորների հաջողվել է վնասազերծել հարձակում իրականացնողին, ինչի արդյունքում նա եւս թեթեւ վնասվածքներ է ստացել: Հետագայում ուղեւորները տղամարդուն ոստիկանությանն են հանձնել: Հանցագործության դրդապատճառները պարզվում են: