Թուրքիայի՝ Բարձրագույն կրթություն ստանալու հարցերով վարկային վարչությունը գումարայի միջոցների տրամադրման նոր պայմաններ է հրապարակել: Ըստ այդմ, ուսանողները չպետք է «տարվեն ամենաթողությամբ ու կարգախոսեր բարձրաձայնելով»: Հանրության ներկայացուցիչները կարծում են, որ այդ կերպ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել խոշոր քաղաքաների ցուցարարների վրա: Վարկերի տրամադրման նոր կանոնները հրապարակվել են Hurriyet-ում:
«Կրթական հաստատություններում ու ուսանողական հանրակացարաններում ուսանողներին արգելվում է մասնակցել միջոցառումների, որոնք կապված են ամենաթողության եւ ահաբեկչության հետ, ինչպես նաեւ այնպիսի միջոցառումների, որոնք խախտում են կրթություն ստանալու իրավունքը: Դա ենթադրում է, որ ուսանողները չպետք է ընդդիմանան իշխանություններին, չպետք է մասնակցեն բոյկոտներին, գրառումներ չպետք է կատարեն եւ նմանատիպ քայլերի դիմեն»,-ասվում է կանոնների տեքստում:
Բացի այդ, վարկերի վարչությունը իրեն իրավունք է վերապահում գումար չտրամադրել այն ուսանողներին, որոնք բուհի տարածք կբերեն հրաձգային կամ սառը զենք:
Hurriyet պարբերականը գրում է, որ նոր որոշումը թուրք հասարակության մեջ բազմաթիվ հարցեր է առաջացրել: Շատերը կարծում են, որ ուսանողներին վարկերի հարցերով մանիպուլյացիայի ենթարկելով կառավարությունը փորձում է թույլ չտալ Ստամբուլում ցույցերի շարունակվելուն, փոխանցում է Russia Today-ը:





























