Հացամթերքի ապրանքախմբում 2013 թ. հուլիսին 2012 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 9.2%, իսկ 2013 թ. հունիսի համեմատ` 0.4% գնաճ: Վերջինս հիմնականում հնդկացորենի՝ 0.4%, բարձր տեսակի հացի` 0.4%, լավաշի` 0.4%, ձավարի` 0.5%, սպիտակաձավարի`0.7%, մակարոնեղենի` 0.7%, թխվացքաբլիթի` 1.1%, բրնձի` 1.7%, մանկական շիլայի `3.1% գնաճի արդյունք է:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է հացամթերքի `0.1-1.7% գնաճ, մեկում` 0.3% գնանկում, իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով: 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ հրուշակեղենի գներն աճել են 0.2%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը`0.3%-ով, ոգելից խմիչքինը եւ ծխախոտինը` 0.5%-ով:





























