Ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, 1956 թ. ծնված Հովհաննես Պ.-ին պատկանող, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել եւ առգրավել են մշակումն արգելված կանեփի 217 կանաչ բույս` 29 կգ ընդհանուր կշռով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: