Դավթաշեն 4-րդ թաղամասի 46 բազմաբնակարան շենքի բնակիչները պայքարում ենք պաշտոնատար անձանց կայացրած հերթական անօրինական որոշման դեմ:

Շենքի բնակիչների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքապետարանը տվել է շինարարության թույլտվություն մեր շենքի հետնամասում 10 մետր հեռավորության վրա կառուցելու հերթական ավտոսպասարկման կամ ավտոլվացման կետ՝ առանց հանրային քննարկման, առանց բնակիչներիս կարծիքը հաշվի առնելու:

Կառուցվելիք շինությունը ամբողջությամբ կխախտի անվտանգության նորմերը, քանի որ միակ փոքր հողահատվածն է մնացել, որով արտակարգ իրավիճակների (Աստված մի արասցե հրդեհ, երկրաշարժ եւ այլն) ժամանակ հնարավոր է մոտոնալ շենքին հետնամասից, հակառակ դեպքում՝ նման իրավիճակներում մարդկանց փրկելու եւ տեղափոխման աշխատանքները շատ կդժվարանան ու կարժենան մեր կամ մեր հարազատների կյանքերը: Մենք (շուրջ 30 բնակիչ) արդեն բողոք դիմում ենք ներկայացրել գրթե հնարավոր բոլոր գերատեսչություններին, քաղքական եւ հասարակական կազմակերպություններին:

Սակայն անկախ պատասխաներից դեռեւս պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ: Գրեթե մեկ ամիս առաջ, մեր թաղապետարանի անտրամաբանական մոտեցմամբ, արմատախիլ արվեցին եւս 6 պտղատու ծառեր (արդեն պտուղներով)՝ մեկ այլ «ապահով» տեղ տեղափոխելու նպատակով: Հետագա ծառահատումները կանխվեցին ուղղակի էքսկավատորների դեմ նետվելու եւ տարբեր ատյաներ դիմում- բողոքներ գրելու պատճառով: Սակայն խնդիրը դեռեւս արմատապես լուծված չէ եւ կարիք կա նախապատրաստվելու, պաշտպանվելու եւ պայքարելու:

Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու մասնակցությունը՝ մեր ձայնն ավելի լսելի դարձնելու՝ դադարեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց, Դավթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը եւ վերանայել քաղաքապետի հողհատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել: Կատարված հողահատկացումները անօրինական են, քանի որ կատարվել են առանց հանրային քննարկումների եւ բնակիչներիս հետ համաձայնեցման, բացի այդ արդեն առկա շինություններն իսկ իրենց աղմուկով չարիք են շենքի բոլոր բնակիչների համար»,- նշել են հայտարարության հեղինակները: