Երեւանում ուղեւորահոսքի գրեթե կեսը չի հաշվարկվում: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողներին է հայտարարել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ հայտաարություններն այն մասին, որ հիմա երթուղայիններում երթեւեկում է 14 մարդուց ոչ ավել, իրականությանը չի համապատասխանում:
«Ձեզ հետ հանդիպման գալուց ես եկել եմ երթուղայինով, որում կար 23 մարդ: Սակայն քաղաքային իշխանություններն այս մասին չեն խոսում: Բայց չէ՞ որ դա միկրոավտոբուսների շահագործման կանոնների եւ ուղեւորների սպասարկման կանոնների խախտում է»,-ընդգծել է Պողոսյանը:
Երթուղայինների կանգնած ուղեւերները հարկմանը չեն մասնակցում, հետեւաբար դա շահավետ է տրանսպորտային ընկերությունների համար: «Այդ չհաշվառված եկամուտը պետք է կարգավորվի թե հանրային ուժերի միջոցով, թե վարչական ճանապարհով. կան պետական մարմիններ, որոնց պարտականությունն է համապատասխան վերահսկողություն իրականացնել»,-ընդգծել է ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է երթուղային ուղեվարձը թանկացնելու մասին իր որոշումը, որի համաձայն ավտոբուսների եւ երթուղայինների ուղեվարձը նախկին 100-ի փոխարեն պետք է դառնար 150 դրամ, տրոլեյբուսներինը՝ 50-ի փոխարեն 100 դրամ: Հիշեցնենք, որ որշման կայացումից ի վեր 5 օր շարունակ քաղաքում չեն դադարել բողոքի ակցիաները:




























