Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի «Խոռունդ ձոր» կոչվող դաշտում հուլիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























