Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 48/2 հասցեի մոտ հուլիսի 30-ին, ժամը 16.10-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-32213»   մակնիշի երկու   միկրոավտոբուս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով միկրոավտոբուսներից մեկի  ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: