«Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը hուլիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում,  Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 13 տան մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 15.45-ին, ոստիկանություն է ներկայացել «Մերսեդես Բենց»-ի վարորդը  եւ հայտարարել է, որ ինքն է կատարել  նշված վրաերթը:

Կատարվում է քննություն: