Ադրբեջանական Սումգաիթ քաղաքում հրաժարվել են ծնունդ ընդունել այն կնոջից, որը չի կարողացել պահանջվող գումարը վճարել։
Ինչպես գրում է Musavat-ը, Սիմա Աղամամեդովան մինչեւ հիմա հիվանդանոցի բակում է եւ սպասում է, որ բժիշկների խիղճը կարթնանա։ Նրա ամուսինը՝ Մուրադ Օրուջեւը ընդգծել է, որ իր կնոջը չեն օգնում երեխային լույս աշխարհ բերել։ «Բժիշկն ասում է, որ պտղի պորտալարը խճճվել է եւ վիրահատություն է անհրաժեշտ։ Վիրահատությունն արժի 600-800 մանաթ։ Ես գործազուրկ եմ եւ նման գումար չունեմ։ Որոշեցի զանգահարել առողջապահության թեժ գիծ եւ այդ ժամանակ ընդունարանի բժիշկն ինձ ասաց, որ կարող եմ բողոքել ում ուզում եմ»,-ասել է Օրուջեւը։
Ծննդատանը կնոջը ոստիկաննեով են վախեցրել եւ պահանջել իր վրա վերցնել այն խնդիրների պատասխանատվությունը, որոնք կարող են ծագել ծննդաբերության ժամանակ։
«Ինձ ոստիկանությամբ են սպառնում, որպեսզի ես դիմում գրեմ այն մասին, որ ծննդատունը պատասխանատվություն չի կրում։ Երբ ամուսինս ասաց, որ կբողոքի դատախազին, ընդունարանի բժիշկն ասաց, որ գնանք դատախազությունում ունենանք մեր փոքրիկին»,-ասել է Աղամամեդովան։





























