Միասնաբար աղոթենք Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Qahana.am-ի փոխանցմամբ, այսօր՝ հուլիսի 31-ին նրան է այցելել Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Սուրբ Հաղորդություն տվեց նրան, և նրանք միասին աղոթել են Ազատ Գասպարյանի ապաքինման համար:

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ նախօրեին կտրուկ վատացել է Ազատ Գասպարյանի առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բուժկենտրոն:  Անվանի դերասանի ազգականներից մեկը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Գասպարյանը հերթական բուժզննում է անցնում հիվանդանոցում: