«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 31-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 410 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 409 դրամը:
Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ փոխանակման կետեր վաճառքի փոխարժեքն իջեցրել են մինչեւ 410 դրամ, առքի փոխարժեքը գտնվում է հիմնականում 407-408 դրամի մակարդակում:
Forex միջազգային շուկայում դոլար/եվրո հարաբերակցությունն էապես չի փոխվում: Եվրոն այսօր սակարկվել է 1,3234 դոլարին մոտ՝ մի փոքր նվազելով երեկվա համեմատ;
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33.0330 ռուբլի: Դոլարը կրկին գերազանցել է 33 ռուբլու մակարդակը:




























