Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը է գնահատել եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը եւ նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանը ընդգծել է, նաեւ որ Հայաստանում որեւէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշել է, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաեւ ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երեւույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը եւ ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը:
Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրել է, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:





























