Նովոսիբիրսկում 13-ամյա դպրոցահասակ տղան մահացել է՝ թունավորվելով տեղի խանութից գնված ձմերուկից։ Սնունդն ընդունելուց հետո երեխայի վիճակը կտրուկ վատացել է եւ նա մի քանի օրվա ընթացքում մահացել է։
Քննիչները առգրավել են «Լիդեր էկոնոմիի» խանութի ձմերուկի խմբաքանակի փաստաթղթերը։ Մի քանի օրինակներ քիմիական հետազոտման են ուղարկվել, փոխանցում է Pravda.ru-ն։
Մասնագետների խոսքով՝ ձմերուկ ուտելուց պետք է ձեռնպահ մնալ մինչեւ օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ։ Վաղահաս պտուղները բնական ճանապարհով չեն հասունանում։ Դրանցում հաճախ գերազանցվում է նիտրատների բաղադրությունը, քանի որ արտադրողները ցանկանում են, որպեսզի պտուղներն արագ հասունանան։





























