Ադրբեջանում զինվոր է ինքնասպան եղել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել Թովուզի շրջանի զորամասերից մեկում։ 19-ամյա էլշադ Իսմայլովը զոհվել է իր տաբելային զենքից իրականացրած կրակոցից։
ՊՆ-ում այդ փաստը հաստատել են, նշելով, որ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է իրականացվում։
Ընդգծենք, որ վերջերս ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպքերը հաճախակի բնույթ են կրում։ Ադրբեջանցի փորձագետների տվյալներով՝ ինքնասպանությունների թիվն ավելացել է 15 տոկոսով։





























