Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված 2.5 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան 1,2 միլիոն քմ-ն բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորագմանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաեւ մայթերի ասֆալտապատումն ու հին եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Գործընթացի հաջորդականության սկզբունքը կիրառվում է մայրաքաղաքում բնականոն երթեւեկությունը չխաթարելու նկատառումով: Ծրագիրը կավարտվի տարվա 3-րդ եռամսյակում:




























