Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություններ չունի այն մասին, որ Մոսկվայում ձերբակալված ապօրինի ներգաղթյալների թվում Հայաստանի քաղաքացիներ կան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ Մոսկվայում անցկացված ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է ավելի քան 1000 ապօրինի ներգաղթյալ։ Ինչպես հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, ներկայումս մոսկովյան ոստիկանության աշխատակիցները հարցաքննում են երեկ ձերբակալված ավելի քան 1000 ապօրինի ներգաղթյալների։ Դատարանի համապատասխան որոշման համաձայն՝ նրանց կտանեն ժամանակավոր վրանային ճամբար։
Ապօրինի ներգաղթյալներին ծրագրվում է արտաքսել։





























