Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանամերձ վարչությունը հետաքննում է հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպը։

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել ՌԴ ԱԴԾ սահմանամերձ վարչությունից, սահմանին իսկապես միջադեպ է տեղի ունեցել։ «Ներկայումս հետաքննություն է իրականացվում»,-ընդգծել են վարչությունում։ Միջադեպի մանրամասները կհաղորդվեն հետաքննության ավարտից հետո։

 «Անադոլուի» տվյալներով՝ 35-ամյա անասնապահ Մուսթաֆա Ուլքերը փորձել է թուրքական կողմից հատել հայկական սահմանը։ Ամենայն հավանականությամբ, նա փնտրում էր կորած անասուններին։ Հրապարակման համաձայն՝ հայկական կողմից, իբրեւ թե, կրակ են բացել, ինչի արդյունքում անասնապահը վիրավորվել է։ Նրա վիճակը նորմալ է։