Օգոստոսին թոշակների վճարման հարցում խնդիրներ չեն առաջանա: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ նախորդ ամիսներին ծագած խնդիրները, երբ մի քանի հարյուր թոշակառուներ դուրս էին մնացել տեղեկատվական ցանկերից, չեն կրկնվի, քանի որ տեղեկատվական բազաների ճշտումն ավարտվել է:

Ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի թոշակները կբաշխվեն օգոստոսի 5-ից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am