Առողջապահական ոլորտի լիցենզիաներն այսուհետ կտրվեն ավելի պարզեցված ընթացակարգով եւ ավելի արագ: ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, համաձայնեց «կարգավորիչ գիլյոտին» ծրագրով լիցենզիաների տրամադրման կարգը փոխելու առաջարկներին;

Դեղատները, դեղարտադրողները, առողջապահական հիմնարկներն ու կրթական հաստատությունները լիցենզիա պետք է ստանան 23 օրում, նախկին 30 օրվա համեմատ; Էապես նվազեցվում է լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը: Բացի այդ՝ հանվում է հայտի հետ պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջը՝ տուրքը կարելի է վճարել լիցենզիան ստանալուց հետո: