Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բուրսա նահանգի Նիլուֆերի շրջանի գրասենյակը Ռամադանի տոնական ճաշկերույթի սեղանները գցել է գցել է մանկական հիվանդանոցի շտապ օգնության մուտքի մոտ։
Թուրքական OdaTV կայքն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ իշխող կուսակցությունն արգելում է բոլորի համար բաց Գեզի այգում Ռամադանի ճաշկերույթ կազմակերպել, սակայն չգիտես ինչու այն կազմակերպում է մանկական հիվանդանոցի շտապ օգնության մուտքի մոտ՝ ստեղծելով անհարմար իրավիճակ բժիշկների համար, եթե նրանք այդ պահին շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդ ունեն։
Էրդողանի կուսակիցների այս որոշումն աղմուկ է բարձրացրել շրջանում։ Բնակիչները նշել են, թե մանկական հիվանդանոցի մուտքի մոտ ճաշկերույթ կազմակերպելը դեմ է քաղաքական բարոյականությանը։































