«Հրապարակը» գրում է, թե «Ֆիրդուսի շուկայի» առեւտրականներն ամեն օր 500-ից մինչեւ 3 հազար 500 դրամ են մուծվում ոմն Ռուբոյի: Տարիներ առաջ «Ֆիրդուսի շուկան» սպասարկող կազմակերպություն է եղել, եւ Ռուբոն դրա ներկայացուցիչն է, թեեւ ոչ այն ժամանակ, ոչ հետագայում կազմակերպությունը ոչ մի դրամ չի ծախսել տարածքի բարեկարգման վրա:

Վերջին տարիներին կազմակերպության պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն Ռուբոն շարունակում է իներցիայով «հարկը» հավաքել, եւ առեւտրականները չեն բողոքում, թեեւ վճարում են եւ տեղի բնակիչներին, եւ հարկայինին: Մենք փորձեցինք ճշտել, թե ում գրպանն են գնում Ռուբոյի հավաքած գումարները: Առեւտրականներից մեկն ասաց, որ, իրենց տեղեկություններով, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկն է «նայում» շուկան:

«Ֆիրդուսի շուկայի հետ ես ի՞նչ կապ կարող եմ ունենալ,- մեր լրագրողին ասել է մարզպետը` պարծենալով:- Ասա «Ռենեսանս», ասեմ կապ ունեմ, բայց… Գնացեք, բացեք-տեսեք ում սեփականությունն է՝ ով է, ում անունով, ով է տնօրինում»: «Դա արդարացում չէ՝ մեզ մոտ ամեն ինչ թղթերով մաքուր է»,- պնդումին ի պատասխան էլ արձագանքել է. «Ես կրկնում եմ, որ Ֆիրդուսի շուկայի հետ կապ չունեմ, ոչ մի անգամ այդ շուկայում չեմ եղել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում