«Հրապարակը» գրում է, թե նախօրեին երեկոյան, ժամը 18-19-ի սահմաններում, ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը Տերյան փողոցում իսկական բացօթյա «կոնցերտ» է տվել:
«Բրաբուսի» ղեկին նստած, բավական դանդաղ ընթացքի մեջ, նա բարձրաձայն երգել է, գոռգոռացել եւ իրեն ոչ ադեկվատ պահել՝ իր վրա հրավիրելով մարդաշատ փողոցի անցորդների ուշադրությունը:





























