Այս ամառը քաղաքական ու այլ իմաստներով միանգամայն բովանդակալից է՝ հիմնականում բացասական բովանդակությամբ, մանավանդ՝ եթե գազի ու ամեն ինչի թանկացումներն էլ բովանդակություն համարենք։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Առանձնապես մեծ խելք հարկավոր չէ՝ հասկանալու համար, որ հենց էս պահին տրանսպորտի գների թանկացնելն ամենեւին էլ անխուսափելի չէր։ Վատագույն դեպքում կարող էին սպասել՝ մինչեւ մեր ժողովուրդը գազի ու մյուս թանկացումները մարսեր։ Բայց չսպասեցին։ Սովորաբար, «ինչքան վատ՝ այնքան լավ» մոտեցումն ընդդիմությանն է բնորոշ, սակայն էս անգամ կարծես հենց թե հենց իշխանություններն էդ մոտեցմամբ առաջնորդվեցին...
Ահա էսպիսի արտասովոր ու տարօրինակ բաներեն տեղի ունենում, երբ բիզնեսն ու իշխանությունը սերտաճում ու գրեթե նույնանում են։ Հավանաբար կարծում էին, թե խեղճ ու կեղեքված ժողովրդի հանդեպ էս հավելյալ ու միանգամայն անտեղի կեղեքումն էլ են մարսելու...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























