Գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  օգոստոսի 5-ին ժամը 10:00–ից մինչեւ ժամը 16:00–ն դադարեցվելու  է Արաբկիր  վարչական շրջանի 19-րդ  փողոցի թիվ 4, 6 բազմաբնակարան շենքերի, Արաբկիրի 17-րդ եւ 19-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այդ մասին հայտնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: