Անգլիայի դատարանը կողպված սենյակում մի քանի ամիս մնացած ու սովից եւ ծեծից մահացած չորսամյա տղայի մորն ու խորթ հորը մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ ցմահ բանտարկության դատապարտել:

Դատարանը որոշել է, որ Մագդալենա Լութչակը եւ Մարիուս Կրեզոուլեկը պետք է առնվազն 30 տարի բանտում մնան՝ նախքան վաղաժամկետ ազատման մասին միջնորդություն ներկայացնելու իրավունք ստանալը: Դատավարությունն ընթացել է Բիրմինգհեմյան պալատում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը

Ըստ բժշկի՝ Դենիել անունով տղան համակենտրոնացման ճամբարի զոհի նման հյուծված էր: Մահվան պահին նրա քաշը մոտ տասուկես կգ է եղել:

Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են լրացուցիչ քննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչու ոչ ոք տագնապ չի բարձրացրել, թեեւ շատերն են նկատել երեխայի կասկածելի վնասվածքները, քաշի կտրուկ անկումը եւ թե ինչպես է նա քրքրում է աղբարկղերը: