Շվեյցարիայում նոր ազգային օրհներգի մրցույթ է հայտարարվել, հաղորդում է շվեյցարական sda տեղեկատվական գործակալությունը: Համապատասխան հայտարարությունն արել է Schweizerische Gemeinnützige Gesellschaft-ը, որը զբաղվում է օգոստոսի 1-ին նշվող Երկրի ազգային տոնի ընթացքում սոցիալական բարեգործական նախագծերով:

Հայտերն ընդունվելու են 2014թ հունվարի 1-ից սկսած: Մրցույթը կտեւի մինչեւ նույն տարվա հունիս, ինչից հետո ժյուրին կընտրի 20 լավագույն տարբերակները: 2015-ին հաղթողի նախագիծը կփոխանցվի բունդեսրատ, որպեսզի այն դիտարկվի որպես նոր ազգային օրհներգ, փոխանցում է Lenta.ru-ն:

SGS-ն առաջարկում է նոր տեքստի հիմքում դնել երկրի սահմանադրության ներածական մասը: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն պետք է նման լինի ներկայիս մեղեդիին: Հիշեցնենք, որ Շվեյցարիայի ազգային օրհներգը գրվել է 1841թ, չնայած որ պաշտոնապես այն հաստատվել է միայն 1981թ: