Բելառուսը թույլ չի տա, որպեսզի «Ռոշեն»-ի արտադրանքն իր տարածքով մուտք գործի Ռուսաստան: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի առողջապահության նախարարությունը:
Փաստաթղթում ասվում է, որ ըստ Մաքսային միության համապատասխան համաձայնագրի, Բելառուսը թույլ չի տա միության իր տարածքի անցակետով ՌԴ ներմուծել «Ռոշեն» կորպորացիայի գործարանների արտադրանքը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բացի այդ նախարարությունը հաղորդել է այն մասին, որ մասնագետները փորձանմուշներ են վերցրել «Ռոշենի» արտադրանք հանդիսացող հրուշակեղենից` Մաքսային միության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու համար:
Հուլիսի 31-ին ուկրաինական կոռպորացիան դադարեցրել է դեպի Ռուսաստան բոլոր տեսակի հրուշակեղենի արտահանումը: Շաբաթվա սկզբին «Ռոսպոտրեբնադզորը» հաղորդել էր, որ դադարեցվում է ուկրաինական հրուշակեղեն արտադրող գործարանների արտադրանքի ներմուծումը: Արգելքի պատճառը որակի եւ անվտանգության պահանջների անհամապատասխանությունն է:




























