Ծովամթերքի սիրահարներին հնարավոր է շուտով գների թանկացում սպասվի, քանի որ ծովային օրգանիզմները զանգվածաբար  ոչնչանում են անհայտ հիվանդությունից: Որոշ շրջաններում ոչնչացել են ոստրեների 50- 80%-ը:

Որոշ փորձագետներ պատճառը բացատրում են եղանակային պայմաններով` ցուրտ գարնանից հետո եղանակը տաքացել էր միանգամից, իսկ հորդառատ անձրեւները պակասեցրել են ջրում աղի քանակը, գրում է The Daily Telegraph-ը:

Հաղորդվում է, որ ոլորտը մինչեւ հիմա չէր շտկվել 2008թ-ին բռնկված համաճարակից հետո, որի արդյունքում միլիարդավոր ոստրեներ էին ոչնչացել: