Վիլնյուսի բնակիչը սուպերմարկետում տեղադրված ակվարիումում ձուկ է որսացել: Դիոնիզաս Անտւպենկովասը վճարել է որսի համար, այդուհանդերձ նրա վարքագիծը դժգոհություն է առաջացրել խանութի ադմինիստրացիայի մոտ, տեղեկացնում է DELFI-ն:
«Նրան ասվել է, որ ձկնորսությունն արգելված է, խնդրել են հեռանալ, բայց նա հրաժարվել է», -ասել է խանութի աշխատակիցը: Որոշ ժամանակ անց ժամանել են ոստիկանները, որոնք տղամարդուն տարել են` ձկան հետ միասին:
Անտիպենկովասը հայտարարել է, որ նման բացասական արձագանքի չէր սպասում եւ խոստովանել է, որ հետաքրքիր էր, արդյոք խանութի ձկներին հնարավոր է որսալ, թե՝ ոչ:
Նա միաժամանակ հայտարարել է, որ թեեւ ստիպված էր հեռանալ խանութից, սակայն գոհ է ձկնորսությունից:





























