Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթը մարտի 12-ին անցել է առանց միջադեպերի:

Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստներն ամեն ուրբաթ երթ են անցկացնում Երեւանի փողոցներով:

Այսօր կայացած երթը սկսվել է Սարյանի արձանի մոտից, անցել Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով եւ ավարտվել Կորյունի փողոցում՝ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ: Երիտասարդները վանկարկում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ շարժման այլ կարգախոսներ: Երթի մասնակիցները նաեւ անցորդներին տեղեկացնում էին մարտի 16-ին դեպի Եվրախորհրդի գրասենյակ կայանալիք երթի մասին:

Նշենք, որ այսօրվա երթի ժամանակ որեւէ ընդհարում տեղի չի ունեցել, երթն ուղեկցում էին ընդամենը մի քանի ոստիկաններ: Ի դեպ, մասնակցում էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: