ԱՄՆ-ի Միսուրի նահանգում շրջվել է խուլուհամր երեխաներին տեղափոխող դպրոցական ավտոբուսը, տուժել է 18 մարդ, հայտնում է ABC-ի հեռուստաալիքի կայքը:
Պատահարը տեղի է ունեցել ուրբաթ` ժ. 13.30-ին, Դենվիլ քաղաքի մոտակայքում: Վթարի հետեւանքով հիվանդանոցում են հայտնվել 10-18 տարեկան 15 հաշմանդամ երեխաներ, երկու դաստիարակ եւ ավտոբուսի վարորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ հեռուստաալիքի` բոլոր տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վթարի պատճառի մասին չի հաղորդվում:





























