ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում  ատենակալները դատարանին առաջարկել են  ցմահ բանտակության դատապարտել Սոմալիից երեք ծովահենների` ԱՄՆ-ի չորս քաղաքացիների սպանության համար, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Սպանությունը տեղի էր ունեցել 2011թ.` Աֆրիկայի արեւելյան ափի մոտ: Այն ժամանակ ծովահենները զավթել էին ամերիկացիների արագանավը եւ փրկագին պահանջել պատանդների դիմաց:

Ամերիկյան ռազմանավը փորձել էր հետապնդել ծովահեններին, եւ վերջիններս սպանել էին պատանդներին:

Ավելի վաղ Վիրջինիայի դատարանն արդեն ցմահ ազատազրկման դատապարտել էր Սոմալիից 11 ծովահենների, որոնք մասնակից էին այդ գործին: