Ճապոնիայում գրանցված 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ճապոնական ԱԷԿ-ներում խնդիրների չի հանգեցրել: Այսօր «Տյուբու էլեկտրիկ փաուեր» օպերատոր ընկերությունը հայտնել է, որ Սիձուոկա նահանգի «Համաոկա» ԱԷԿ-ում արտակարգ միջադեպեր չեն գրանցվել: Երկրի մյուս ԱԷԿ-ների օպերատորներից նույնպիսի հաղորդագրություններ են ստացվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումը գրանցվել էր Կենտրոնական Ճապոնիայում, նրա էպիկենտրոնը գտնվել էր Սիձուոկա նահանգի ափի մոտ, իսկ օջախը` 40 կմ խորությունում: Ստորգետնյա ցնցումներն զգալի են եղել Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու կենտրոնական մասի 14 նահանգներում, ներառյալ` մայրաքաղաքի շրջանը:
Երկրաշարժի հետեւանքով տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում, ցունամիի սպառնալիքի չկա:





























