Հայաստանից արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացիայի փոխարեն ավելի շատ է կոնցենտրանում:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` 37 ապրանքախումբ ապահովել է Հայստանի ընդհանուր արտահանման 91%-ը: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3 տոկոսային կետով: Նշենք, որ մեր արտահանման անվանացանկում ավելի քան յոթ հարյուր ապրանքախումբ կա:
Գործնականում մի քանի տասնյակ ապրանքներ են որոշում արտահանման դինամիկան: Հաշվետու կիսամյակում նշված 37 «խոշոր» ապրանքախմբերի մասով արտահանման ծավալը կազմել է 646,5 մլն, իսկ մնացած 678 ապրանքախմբերի մասով` ընդամենը 63,9 մլն:
Արտահանման մեկ երրորդից ավելին ապահովում է առաջատարների «եռյակը»` հանքաքարի եւ պղնձի խտանյութ, թունդ ալկոհոլային խմիչքներ եւ ֆեռոձուլվածք:
«Խոշորների» թվում ներկայումս փորձում է հայտնվել թեթեւ արդյունբերությունը (վերարկուներ եւ կոստյումներ), որոնց արտահանման ծավալը հաշվետու տարում ավելացել է մոտ 5 անգամ` հասնելով 12,6 մլն դոլարի: Ձեռքբերումներ կան նաեւ գյուղտնտեսության եւ ձկնաբուծության ոլորտում:
Այսպես, թարմ մրգերի արտահանումը նշված ժամանակահատվածում ավելացել է 1,6 անգամ` կազմելով 10,3 մլն դոլար: 4,9 անգամ էլ ավելացել է ոչխարի արտահանումը, 20,8 հազ. գլուխ արտահանվել է Իրան` կազմեկով 3,2 մլն դոլար: Ձկան արտահանումն էլ աճել է 1,6 անգամ` հասնելով` 5,8 մլն դոլարի:
Իհարկե, գյուղատնտեսական եւ ձկնարտադրանքի ոլրտւմ հաջողությունը կարելի է ողջունել, եթե դրանք չեն հարվածում ներքին շուկայի շահերին:




























