Արգենտինական ֆուտբոլում շարունակում է մոլեգնել «բարրա բրավաս» անվանումն ստացած երեւույթը, որը վերաբերում է արմատական տրամադրություններ ունեցող երկրպագուներին, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ միջոցների մեջ խտրություն չեն դնում: Հաղորդում է իսպանական Marca-ն:
Վերջին 2 օրերին երկրում արձանագրվել է բռնության երեք դեպք, որից երկուսը մահացու ելք են ունեցել: Մարտի 11-ին հրազենից սպանվել է «Ռոսարիո սենտրալ» ակումբի «բարա բրավաս»-ի անդամներից մեկը: 34-ամյա Խուան Բուստոսին գնդակահարել են հենց իր տան դիմաց՝ արձակելով 5 կրակոց: Արգենտինական ոստիկանության տվյալներով, սպանությունը «բարա բրավաս»-ի երկու խմբավորումների միջեւ պայքարի արդյունք է:
Նույն պատճառով սպանվել է նաեւ 21-ամյա Գոնսալո Գալարսը, որին ձեռնամարտի ժամանակ սպանել են սառը զենքով: Այդ կռվի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են, որոնք ըստ ոստիկանության, շատ մութ անցյալ ունեն:
Այդ դեպքից ընդամենը 8 օր անց նոր դեպք է գրանցվել: Շատ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ: Այդ գործով ձերբակալվածներից 5-ը պատկանում են հենց երկրպագուների «բարա բրավաս» ակումբին:



























