2012-ին Հայաստանում ավելի քիչ խոշոր ընկերությունների  են ֆինաուդիտ անցել։ Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։

Այն ընկերությունները, որոնց եկամուտը կամ գումարային ակտիվները գերազանցում են 1 մլրդ դրամը, պարտավոր են ենթարկվել անկախ աուդիտի եւ հրապարակել այդ տվյալները։ Այս միջոցը գործում է 2011թ հունվարի 1-ից։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայումս 941 խոշոր ընկերություններից աուդիտի ենթարկվել է 630-ը, որոնցից 472-ը դրական գնահատականների է արժանացել։

2011-ի տվյալներն ավելի հուսադրող էին՝ 843 խոշոր ընկերություններից դրական եզրակացության էր արժանացել 476 ընկերություն, դրական գնահատականների չէր արժանացել 244 ընկերություն, իսկ աուդիտը չէր անցել 167 ընկերություն։

«Աուդիտ անցնել ցանկալի է ոչ միայն պետության պահանջով։ Դա բխում է հենց ընկերության շահերից, քանի որ այլ կերպ ֆինանսների նախարարությունը պետական գնումների թույլատվություն չի տալիս։ Այս տարի մենք զիջումների ենք գնացել. անգամ ուշացողներին մենք թույլ ենք տալիս անցնել աուդիտը»,-ընդգծել է Հունանյանը։

Հայաստանում ներկայումս գործում է 33 աուդիտորական ընկերություն, այդ թվում՝ 3-ը Մեծ քառյակից՝ PWC, Ernst&Young и KPMG։