Մարտի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մարտի 16-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի նաեւ Փարիզ, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նշենք, որ Նալբանդյանի Փարիզ այցելության մասին երեկ Երեւանում հայտարարեց նաեւ ԵԱՀԿ Միսնկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա Երեւանում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոուդ» սեմինարին: