Քաղաքապետարանի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այսօրվա խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ օգոստոսի 1-ին կայացած երթուղիներից մեկի մրցույթին հայտ է ներկայացրել ընդամենը մեկ ընկերություն, որը հետո հրաժարվել է պայմանագիր ստորագրելուց:

Այդ ընկերությունը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ 100 դրամով չի կարող ուղևորափոխադրում իրականացնել: Մրցութային փաթեթում կազմակերպությունը նշած է եղել 150 դրամ սակագինը: