Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6-ին ընդունել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանին:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման եւ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաեւ կաթի վերամշակման հեռանկարի հետ կապված հարցեր:

Արա Հարությունյանը ներկայացրել է անելիքների իր տեսլականը, նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: