Եգիպտոսի հյուսիսում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ կրոնական բախման արդյունքում 24 մարդ է տուժել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, բախումներն ուղեկցվել են հրդեհներով եւ զանգվածային ծեծկռտուքով։
Մարսա-Մատրուխ նահանգի նահանգապետ Ահմեդ Հուսեյնի խոսքով, հրդեհվել է երեք տուն եւ երկու մեքենա։
Բախման պատճառը, ինչպես նա հայտնել է, քրիստոնյաների կողմից կառուցվող եկեղեցու շուրջ կառուցվող ցանկապատն է եղել։ Մահմեդականները նրանց մեղադրել են հող զավթելու մեջ։
Եգիպտոսի 78 միլիոնանոց բնակչության 10 տոկոսը քրիստոնյաներ են։



















