Բոտուլիզմի հարուցիչ կարող էր պարունակվել Fonterra ընկերության կաթնամթերքներում՝ մոտ 870 տոննա արտադրանք։ Այդ արտադրանքը մատակարարվել է Ավստրալիա, Չինաստան, Մալայզիա, Վիետնամ, Թաիլանդ, Հոնկոնգ եւ Սաուդյան Արաբիա,ասվում է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրությունում։
Fonterra-ի տեղեկություններով՝ արտադանքը կարող էր աղտոտվել տեխնոլոգիական սարքավորումները ոչ լիարժեքորեն ախտահանելու կամ լվանալու արդյունքում։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն։
«Ռոսպոտրեբնադզորն» օգոստոսի 3-ին արգելել է Fonterra ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։
Ընկերությունը աշխարհում 4-րդ խոշոր կաթնամթերք արտադրող ընկերությունն է, որի տարեկան շրջանառությունը կազմում է 16 մլրդ դոլար։



























