ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է ձեռնարկատեր եւ բարեգործ, «ԲԱՄՕ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ նախագահի տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ «Բեյզ մեթալս» ՓԲԸ նախագահ Վալերի Մեջլումյանը, քննարկվել են ԼՂՀ-ում բազմաբնույթ ծրագրերի իրագործման հեռանկարներ։

Դրանից հետո երկրի ղեկավարը եւ բարեգործը այցելել են Շուշի եւ տեղում ծանոթացել քաղաքի ներդրումային հնարավորությունների հետ։

Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձիք։