Հաջորդ ամիս Ադրբեջան կայցելի Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Ռումինիայի դեսպան Նիկոլաե Ուրեկիին։ Նրա տեղեկություններով, Սիմոնսը Բաքու կայցելի՝ մասնակցելու ապրիլի 20-21-ը կայանալիք ՆԱՏՕ-ի սեմինարին։
Սեմինարը նվիրված է լինելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սովորական սպաառզինությունների մասին բանաձեւի հարցերի քննարկմանը։



























